Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Արամ Սարգսյան. Արցախը այս ընտրություններով կթևակոխի զարգացման ու ձեռքբերումների նոր ժամանակաշրջան

Արամ Սարգսյան. Արցախը այս ընտրություններով կթևակոխի զարգացման ու ձեռքբերումների նոր ժամանակաշրջան
15.04.2020 | 18:46

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում երեկ գրել է. «Շնորհավորում եմ հայկական երկրորդ պետությանը՝ Արցախի Հանրապետությանը, և նրա հերոսական ժողովրդին նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ պատվով անցկացնելու կապակցությամբ։ Շնորհավորում եմ նաև Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնում, որ Արցախը այս ընտրություններով կթևակոխի զարգացման ու ձեռքբերումների նոր ժամանակաշրջան»։

Դիտվել է՝ 2733

Մեկնաբանություններ